ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ո՞ր դեպքում տան միակ արու զավակները բանակ չեն զորակոչվի

Ո՞ր դեպքում տան միակ արու զավակները բանակ չեն զորակոչվի
11.07.2018 | 21:15

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով կառավարությունն առաջարկում է ազատել զինծառայությունից ընտանիքի այն միակ արու զավակին, որի ընտանիքում զինծառայության ընթացքում զոհվել է հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ նման ընտանիքներից արու զավակը զորակոչվում էր, սակայն ծառայության ընթացքում չէր իրականացնում մարտական հերթապահություն։

Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ եթե ընտանիքում կան մի քանի արու զավակներ, ապա երկրորդը կարող է անցնել մարտական ծառայություն, բայց մարտական հերթապահություն չիրականացնել։

Օրենքում կատարված մյուս փոփոխությամբ ապահովվում է զորակոչիկների կրթության իրավունքը և վերաբերում է Հայաստան վերադարձող զորակոչիկներին. վերջիններին տրամադրվում է տարկետում, որպեսզի նրանց կրթական ծրագիրը կիսատ չմնա։
«Օրինակ` Ռուսաստանում հանրակրթությունը 11 տարի է, Հայաստանում` 12, այնպես էր ստացվում, որ երիտասարդները Հայաստան էին գալիս 18 տարին լրացած, բայց մի դասարան ցածր էին նստում ու դպրոցն ավարտում էին, երբ արդեն լրանում էր նրանց 19 տարեկանը: Հիմա նախատեսվում է նրանց տարկետում տրամադրել, որպեսզի հանրակրթական ծրագիրը կիսատ չմնա։ Այս զորակոչին մենք ունենք ընդամենը 11 նման զորակոչիկ, նրանցից 10-ը Ռուսաստանից Հայաստան վերադարձած ընտանիքների քաղաքացիներ են»,- ներկայացրեց փոխնախարարը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ